Վիզայի աջակցություն
«Գոլդեն Թրավել» տուրիստական ընկերությունը գործում է արդեն 4-րդ տարին, և այդ ժամանակահատվածում մեր աշխատակազմը կուտակել է հարուստ փորձ դեսպանատների և հյուպատոսարանների կողմից տրամադրվող մուտքի արտոնագրերի (վիզաների) ձևակերպման հարցերում:
Մեր փորձառու մասնագետները իրականացնում են վիզայի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճիշտ և մասնագիտական կազմումը` հաշվի առնելով յուրաքանչյուրի գործի առանձնահատկությունը և վիզա տրամադրող երկրի պահանջները` ազատելով ձեզ քաշքշուկներից և փաստաթղթային անճշտության պատճառով առաջացող հնարավոր բարդություններից:
ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու կարգը և պայմանները տարբերվում են` կախված այցելության երկրի պայմաններից և այցելության նպատակներից:
Մենք աջակցում ենք ցանկացած տիպի` տուրիստական, գործնական, մասնավոր այցելություն հարազատներին, հարսանեկան արարողության և այլ վիզաների դիմումների փաթեթների կազմանը:
Կախված այցելության երկրների հյուպատոսական ծառայությունների պահանջներից` դիմողի ներկայությունը կարող է լինել պարտադիր:
Երևանում գործող Շենգենյան համաձայնագրի երկրների, Անգլիայի և ԱՄՆ-ի դեսպանատները պահանջում են դիմողի ներկայությունը հարցազրույցին` փաստաթղթերի համապատասխան փաթեթով:
Դիմողի անձնական ներկայությունը չի պահանջվում Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Չինաստանի, Հոնկոնգի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թայվանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Բահրեյնի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ֆիլիպինների, Վիետնամի, Մարոկկոյի և մի շարք այլ երկրների մուտքի արտոնագրերի տրամադրման համար:
Մի շարք երկրներ մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում մուտքի արտոնագիր կամ էլ այն տրամադրվում է սահմանի վրա:
Օտարերկրյա դեսպանատների հյուպատոսական բաժնի կողմից վիզայի դիմումի մերժումը կարող է հիմնավորվել հետևյալ պատճառներով`
- Ներկայացված ճամփորդական փաստաթուղթը կեղծված է կամ փոփոխված
- Չեն տրամադրվել նախատեսված այցելության նպատակն ու միջոցներն արդարացնող փաստաթղթեր
- Չեն ներկայացվել բավարար ֆինանսական միջոցներ այցի նախատեսվող ընթացքի, հայրենիք վերադարձի կամ դեպի տարանցիկ երրորդ երկիր այցելության համար
- Ընթացիկ 180 օրվա ընթացքում արդեն 90 օր վիզայով գտնվել եք Անդամ պետությունների տարածքում
- Նախատեսված ճանապարհորդության նպատակն ու միջոցներն արդարացնելու համար տրամադրված տեղեկությունները հավաստի չեն
- Վստահություն չի ներշնչում նախքան վիզայի վավերականության ժամկետի ավարտը Անդամ պետությունների տարածքը լքելու Ձեր մտադրությունը:
Ցանկացած երկրի մուտքի արտոնագրի ձևակերպումն ունի իր յուրահատկությունները` կախված այցելության երկրի առանձնահատկություններից և նախատեսվող այցի տևողությունից ու նպատակից:
Վիզայի դիմումի բավարարման համար անհրաժեշտ պայման է պահանջվող փաստաթղթերի փաթեթի ճշգրիտ և պատշաճ կազմումը:
Մեր ընկերության աշխատակիցների` դեսպանատան հետ աշխատանքի հարուստ փորձը և մասնագիտական բարձր ունակությունները կօգնեն Ձեզ խուսափել ավելորդ քաշքշուկներից` խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները: