ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն
Մուտքի արտոնագրեր է տրամադրում Լիտվայի, Էստոնիայի և Իսպանիայի համար:
Էստոնիայի և Իսպանիայի համար տրամադրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:
Կարճաժամկետ արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
1/ Այցի նպատակին առնչվող փաստաթղթեր
գործնական այցերի համար
– ֆիրմայի կամ կազմակերպության կողմից ուղարկված հրավեր, որը հաստատում է դիմողի մասնակցությունը հանդիպմանը, կոնֆերանսին կամ բիզնեսի հետ կապված այլ բնույթի իրադարձության
տուրիզմի համար
– տուրիստական գործակալության կողմից տրամադրված վաուչեր կամ հյուրանոցի ամրագրում
ընկերներին կամ բարեկամներին այցելելու համար
– հրավիրող կողմից ուղարկված հրավեր, եթե դիմողի կացարանը տրամադրում է հրավիրողը (լրացվում է հրավերի հատուկ ձև, որը տրամադրվում է Լիտվայի հանրապետության` օտարերկրացիների հարցերով ոստիկանության կողմից)
ուսման կամ ուսուցման այլ ձևերի/թրեյնինգի համար
– փաստաթուղթ, որը հաստատում է ուսումնական հաստատություն ընդունվելը կամ թրեյնինգ կազմակերպող կազմակերպության կողմից ուղարկված հրավեր
գիտական, մշակութային, սպորտային կամ այլ միջոցառումների մասնակցելու համար
– հրավիրող կազմակերպության կողմից ուղարկված հրավեր
տրանզիտի համար
– վիզա կամ հիմնական այցելության երկիր մուտք գործելու թույլտվություն և տրանզիտի անհրաժեշտությունը հաստատող տոմսերը
այլ նպատակների համար
– հարցաթերթիկում նշված այցի նպատակը հաստատող ցանկացած փաստաթուղթ
2/ Կացությանն առնչվող փաստաթղթեր կամ Լիտվայի հանրապետությունում/Շենգեն տարածքում գտնվելու ընթացքում կացության ծախսերը հոգալու բավարար միջոցների առկայությունն հաստատող փաստաթուղթ
– տեղեկանք բանկային հաշվի վերաբերյալ կամ երրորդ կողմից համապատասխան փաստաթուղթ, որով նա պարտավորվում է հոգալ դիմողի ճանապարհորդությանն առնչվող բոլոր ծախսերը
3/ Փաստաթղթեր, որոնք վստահություն կներշնչեն, որ դիմողը մտադիր է վիզայի վավերականության ժամկետի ավարտից հետո դուրս գալ Լիտվայի հանրապետությունից/Շենգեն տարածքից
– աշխատավայրից տեղեկանք
– տոմսի ամրագրում
– անչափահասների համար. ծնողների/խնամակալի համաձայնություն
4/ Բժշկական ապահովագրություն
– նվազագույն ապահովագրական գումարը պետք է լինի 30.000 եվրո (50.000 դոլար)
– պետք է վավերական լինի Շենգենյան բոլոր երկրներում
– ապահովագրությունը պետք է 15 օրով գերազանցի Շենգեն տարածքում մնալու նախատեսվող ժամկետը
+ գործի ուսումնասիրման վճարը + անձնագիր + 1 լուսանկար
Վերոնշյալից բացի հյուպատոսարանը կարող է պահանջել նաև հարցաթերթիկում նշված տեղեկությունները հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ:
Հասցե`: Բաբայան փող. 2/13, Երևան
Հեռ./ֆաքս:+374-10-297680