Վիզայի աջակցություն

November 11, 2013

Վիզայի աջակցություն

«Գոլդեն Թրավել» տուրիստական ընկերությունը գործում է արդեն 4-րդ տարին, և այդ ժամանակահատվածում մեր աշխատակազմը կուտակել է հարուստ փորձ  դեսպանատների և հյուպատոսարանների կողմից տրամադրվող մուտքի արտոնագրերի (վիզաների) ձևակերպման հարցերում:

Մեր փորձառու մասնագետները իրականացնում են վիզայի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճիշտ և մասնագիտական կազմումը` հաշվի առնելով յուրաքանչյուրի գործի առանձնահատկությունը և վիզա տրամադրող երկրի պահանջները` ազատելով ձեզ քաշքշուկներից և փաստաթղթային անճշտության պատճառով առաջացող հնարավոր բարդություններից:

ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու կարգը և պայմանները տարբերվում են` կախված այցելության երկրի պայմաններից և այցելության նպատակներից:

Մենք աջակցում ենք ցանկացած տիպի` տուրիստական, գործնական, մասնավոր այցելություն հարազատներին, հարսանեկան արարողության և այլ վիզաների դիմումների փաթեթների կազմանը:

Կախված այցելության երկրների հյուպատոսական ծառայությունների պահանջներից` դիմողի ներկայությունը կարող է լինել պարտադիր:

Երևանում գործող Շենգենյան համաձայնագրի երկրների, Անգլիայի և ԱՄՆ-ի դեսպանատները պահանջում են դիմողի ներկայությունը հարցազրույցին` փաստաթղթերի համապատասխան փաթեթով:

Դիմողի անձնական ներկայությունը չի պահանջվում Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Չինաստանի, Հոնկոնգի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թայվանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Բահրեյնի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ֆիլիպինների, Վիետնամի, Մարոկկոյի և մի շարք այլ երկրների մուտքի արտոնագրերի տրամադրման համար:

Մի շարք երկրներ մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում մուտքի արտոնագիր կամ էլ այն տրամադրվում է սահմանի վրա:

Օտարերկրյա դեսպանատների հյուպատոսական բաժնի կողմից վիզայի դիմումի մերժումը կարող է հիմնավորվել հետևյալ պատճառներով`

  1. Ներկայացված ճամփորդական փաստաթուղթը կեղծված է կամ փոփոխված
  2. Չեն տրամադրվել նախատեսված այցելության նպատակն ու միջոցներն արդարացնող փաստաթղթեր
  3. Չեն ներկայացվել բավարար ֆինանսական միջոցներ այցի նախատեսվող ընթացքի, հայրենիք վերադարձի կամ դեպի տարանցիկ երրորդ երկիր    այցելության համար
  4. Ընթացիկ 180 օրվա ընթացքում արդեն 90 օր վիզայով գտնվել եք Անդամ պետությունների տարածքում
  5. Նախատեսված ճանապարհորդության նպատակն ու միջոցներն արդարացնելու համար տրամադրված տեղեկությունները հավաստի չեն
  6. Վստահություն չի ներշնչում նախքան վիզայի վավերականության ժամկետի ավարտը Անդամ պետությունների տարածքը լքելու Ձեր    մտադրությունը:

Ցանկացած երկրի մուտքի արտոնագրի ձևակերպումն ունի իր յուրահատկությունները` կախված այցելության երկրի առանձնահատկություններից և նախատեսվող այցի տևողությունից ու նպատակից:

Վիզայի դիմումի բավարարման համար անհրաժեշտ պայման է պահանջվող փաստաթղթերի փաթեթի ճշգրիտ և պատշաճ կազմումը:

Մեր ընկերության աշխատակիցների` դեսպանատան հետ աշխատանքի հարուստ փորձը և մասնագիտական բարձր ունակությունները կօգնեն Ձեզ խուսափել ավելորդ քաշքշուկներից` խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները:

France vs  Germany  Litva

Leave a Reply