oashakan

Օշական

Օշական. գյուղ Արագածոտնի մարզում։ Ունի 5000-ից ավելի բնակիչ, գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։ Այն Հայաստանի տուրիստական[…]

amberd

Ամբերդ

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում, Կամսարականների օրոք։ (10-րդ դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին[…]

Սաղմոսավանք

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը։ Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին: Վանքի գլխավոր`Ս.Սիոն եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթային, բոլոր անկյուններում երկհարկ ավանդատներով կառույցների տիպին: Այն կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ.-ին: Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է XIIIդ. երկրորդ քառորդում: Շքամուտքերից առավել ճոխ հարդարանքն ունի արևմտյանը: 1255թ-ին[…]

tarer

Հայոց այբուբենի հուշարձան

Գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ[…]

Noravank

Նորավանք

  Նորավանք: Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:

korvi

Խոր Վիրապ

Խոր Վիրապ: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված[…]

site_0960_0001-750-0-20151104151238

Գեղարդ

Գեղարդ: Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի[…]

Garni, Geghart, Armenia

Գառնի

Գառնի: Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում[…]