Օշական

Օշական. գյուղ Արագածոտնի մարզում։ Ունի 5000-ից ավելի բնակիչ, գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։ Այն Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։

Leave a Reply