France

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Լատվիայի և Իսլանդիայի համար:

Կարճաժամկետ արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

– 1 լուսանկար` Շենգենյան նորմերին համապատասխան, նաև երեխաների համար
– անձնագիր` բնօրինակը և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն, անձնագիրը պետք է վավերական լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս
– հարցաթերթիկ` խնամքով լրացված և հայտատուի կողմից ստորագրված
-հրավերի բնօրինակը և պատճենը
-փոխադրամիջոցների տոմսերի ամրագրում
– աշխատավայրից տեղեկանք` աշխատավարձի չափով և բացակայության թույլտվությամբ/ թոշակառուների դեպքում` թոշակի գրքույկի պատճենը թարգմանությամբ
– բանկային հաշիվ` օրը 60 Եվրո-ի հաշվարկով,  վերջին 3 ամիսների բանկային քաղվածքը
– սեփականաշնորհման վկայականները / պետ. ռեգիստրները թարգմանությամբ
– բժշկական ապահովագրության համապատասխան էջը

ամուսնացածների համար`
– ամուսնության վկայականը և նոտարական թարգմանությունը պատճենով
– ամուսնալուծության որոշումը և նոտարական թարգմանությունը պատճենով
– երեխաների ծննդյան վկայականները և նոտարական թարգմանությունները պատճենով
– ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրերը իրենց պատճեններով

ամուրիների դեպքում`
– ծննդյան վկայականը և նոտարական թարգմանությունը պատճենով
– ծնողների անձնագրերը պատճեններով

երեխաների համար`
– ծննդյան վկայականի նոտարական թարգմանությունը և պատճենը
– եթե ծնողներից մեկը կամ երկուսը չեն ճամփորդում երեխայի հետ, ներկայացնել ծնողների նոտարական վավերացումով թույլտվության բնօրինակը, պատճենը և թարգմանությունը, ծնողական լիազորագրում պետք է հիշատակվի ուղեկցող անձի անունը:

Երկարաժամկետ ուսանողական վիզայի համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

– երկարաժամկետ վիզայի հարցաթերթիկը
– անձնագիր` պատճենով, որը վավերական պետք է լինի վերադարձի օրվանից ևս երեք ամիս, նույնը վերաբերում է նաև ելքի կնիքին
– մեկ 3×4 չափի լուսանկար փակցնել հարցաթերթիկին
– գործի ուսումնասիրման  վճարը` 99 եվրոյին համարժեք դրամ օրվա փոխարժեքով
– TCF քննության վկայականը` պատճենով
– նախնական գրանցում համալսարանում
– կրթաթոշակի առկայության դեպքում համապատասխան փաստաթուղթը
– կացարան Ֆրանսիայում
– ֆինանսական միջոցներ` բանկային հաշիվ առնվազն 6200 եվրո մնացորդով
– եթե Ձեր ուսումը ֆինանսավորվում է ֆրանսաբնակ բարեկամի կողմից, ներկայացնել նրա անձնագրի պատճենը, ֆինանսական պարտավորագիր` ստորագրված և հաստատված քաղաքապետարանում, նաև նրա վերջին հարկման թերթիկը
քաղաքացիական կացություն`
– ամուսնության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
– ամուսնալուծության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
– բոլոր երեխաների ծննդյան վկայականները և դրանց թարգմաննությունները պատճեններով
– ամուսնու / կնոջ և չափահաս երեխաների անձնագրերը իրենց պատճեններով
ամուսնացած չլինելու դեպքում
– ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
– ծնողների անձնագրերը պատճեններով
մինչև 27 տարեկան երիտասարդների համար կցագրման վկայական կամ զինգրքույկ պատճենով
– տեղեկանք չդատվածության մասին ԱԳՆ իրավական բաժնից
– սեփականաշնորհման վկայականներ պատճեններով և թարգմանությամբ:

Երկարաժամկետ վիզա ֆրանսիացի ամուսին ունեցողների համար

Ներկայացվում է փաստաթղթերի փաթեթի երկու առանձին օրինակ` բնօրինակների փաթեթ, որը վերադարձվում է և պատճեննեերի փաթեթ:
Փաստաթղթերը ներկայացնել հետևյալ հերթականությամբ`
– Իմիգրացիոն և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի պատշաճ լրացված 1 ձևաթուղթ
– երկարաժամկետ վիզայի 2 հարցաթերթիկ` լրացված և ստորագրված
– Շենգենյան նորմերին համապատասխան 2 լուսանկար
– անձնագիր` վերադարձից հետո դեռևս 1 տարի 3 ամիս վավերականությամբ և առնվազն 3 ազատ էջով+հիմնական տվյալներով էջերի և բոլոր այն էջերի  պատճեններով, որոնց վրա կա վիզա
– ամուսնության ապացույց
Ֆրանսիայում ամուսնանալու դեպքում` քաղաքապետարանի կողմից հաստատված ամուսնության վկայականի բնօրինակը և ընտանեկան գրքույկի բնօրինակ+պատճեն
– ամուսնու ազգությամբ ֆրանսիացի լինելը հաստատող փաստաթղթեր
– ինքնությունը հաստատող քարտ
– քաղաքացիությունը ստանալու հայտարարության պատճեն, ծննդյան վկայական` ֆրանսիացի լինելու նշումով:

Ըստ անհատական դեպքի կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

Կարճաժամկետ Շենգեն վիզայի հարցաթերթիկ կարող եք ներբեռնել այստեղից:

Երկարաժամկետ Շենգեն վիզայի հարցաթերթիկ կարող եք ներբեռնել այստեղից:

Բիոմետրիկ լուսանկարների բնութագիրը կարող եք գտնել այստեղ:

Leave a Reply