Germany

December 27, 2013

germany

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն
(մուտքի արտոնագրեր է տրամադրում Գերմանիայի, Բենելյուքս-ի երկրների, Ավստրիայի և Շվեդիայի համար)

Այցագրի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես պայնավորվածություն ձեռք բերել: Պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել միայն առցանց:
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 3-4 աշխատանքային օր: Առանձին դեպքերում կարող է ավելի երկար տևել: Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 60 եվրո: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս` համարժեք ՀՀ դրամով: Մինչև 6 տարեկան երեխաների համար գումար չի գանձվում: 6-ից 12 տարեկանների համար գանձվում է 35 եվրո:

Դիմումի փաստաթղթերը

Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել նշված փաստաթղթերը.
– գերմաներեն կամ անգլերեն, բոլոր հարցերին հստակ պատասխաններով լրացված դիմում-հարցաթերթիկ
– 2 նոր, բիոմետրիկ լուսանկար 3×4 չափի
– գործող ճամփորդական անձնագիր`ՀՀ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո առնվազն 3 ամիս: Անձնագրում պետք է լինի առնվազն 2 դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին:
– անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, արտոնագիր կամ որևէ այլ նշում
– ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ
– վավերացված հրավեր-պարտավորագիր հրավիրողից` բնօրինակը և պատճեն
– տեղեկանք հրավիրողի վերջին 3 ամսվա աշխատավարձի վերաբերյալ, եթե հրավեր-պարտավորագիրը ոչ թե Գերմանիայից, այլ վերոնշյալ որևէ երկրից է
– հրավիրողի կացության իրավունքի պատճեն, եթե հրավիրողը Գերմանիայի կամ Եվրոմիության երկրների քաղաքացի չէ
– ապացույց հրավիրողի հետ կապերի մասին, (օր.` հեռախոսազանգերի հաշիվներ, նամակներ, նկարներ, ինտերնետային արձանագրություններ և այլն), եթե հրավիրողը դիմողի ծնողը, քույրը, եղբայրը կամ երեխան չէ
– փաստաթուղթ օդանավի տոմսի և հյուրանոցում սենյակի պատվիրման մասին տուրիստական այցելության դեպքում
– կացության ժամանակահատվածի համար ֆինանսավորման վերաբերյալ ապացույց` տեղեկանք բանկից, բանկային հաշվի քաղվածք` վերջին 3 ամսվա կտրվածքով
– աշխատավարձի նշումով տեղեկանք աշխատավայրից` գերմաներեն կամ անգլերեն, չաշխատելու դեպքում` այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր.` ամուսնու/կնոջ կամ երեխաների աշխատավայրից ըեղեկանք, թոշակի մասին տեղեկանք և այլն)
– ապացույց սեփականության կամ ունեցվածքի մասին
– ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն, ինչպես նաև` երեխաների անձնագրերի կամ ծննդյան վկայականների պատճենները
– երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում գտնվելու դեպքում այդ մասին ապացույց
– մինչև 18 տարեկան երեխաների դեպքում ծնողների համաձայնությամբ` վավերացված թարգմանությամբ և մեկ պատճեն
– բժշկական ապահովագրության քարտ, որն անհրաժեշտ է ներկայացնել գործերը հանձնելիս:Հասցե: ՀՀ, ք.Երևան, Չարենց 29

Հեռախոս:     (+374 10) 58 65 91

Կայք: http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/de/Startseite.html

 

 

Leave a Reply