Հավուց Թառ վանք

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։ Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.:Տուժել է 1679-ի երկրաշարժից, վերջնականապես ավերվում է 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թ-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։ 13-րդ դարից՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու ստեղծած դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, ուր և իր ղեկավարությամբ գործել է երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է։ Այդ ձեռագրերի ստեղծողներն են Գրիգորը՝ 1297, Ստեփանոսը՝ 1458 թվականին։

101_2695

101_2698

 

101_2697

101_2705

101_2706101_2708

101_2716

101_2715 101_2714 101_2712 101_2711

This entry was posted in . Bookmark the permalink.

Leave a Reply