Ռոմեոյի և Ջուլիետի ծննդավայրը պատրաստվում է մեծ շուքով տոնելու Սուրբ Վալենտինի օրը

Ռոմեոյի և Ջուլիետի ծննդավայրը պատրաստվում է մեծ շուքով տոնելու Սուրբ Վալենտինի օրը. 2015 թվականի փետրվարի 14-ին Վերոնայում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ:Այսպիսով, Պյացցա Սինորի հրապարակում՝ քաղաքի հենց կենտրոնում, կգործի տեղական հրաշալի մթերքների տոնավաճառ: Երեկոյան այնտեղ տեղի կունենա կենդանի երաժշտության Live in Love փառատոնը և մթերքների համտեսում: Քաղաքի կենտրոնում նաև տեղի կունենա «Ի սրտե համբույր» անունը կրող միջոցառում. մեկ րոպե տևողությամբ համբույր: